Հրանտ Դինքին` Կարո Փայլանի հետ համեմատելը սխալ է

Այդ օրը, երբ ստացա Հրանտ Դինքի սպանության լուր, իմ մտոքով մի բան անցավ՝ մեր մեջքը ջարդեցին

Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը՝ նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշելով Հրանտ Դինքին ասաց. «Այդ օրը, երբ ստացա Հրանտ Դինքի սպանության լուր, իմ մտոքով մի բան անցավ՝ մեր մեջքը ջարդեցին: Նրանք գտան մեր թույլ, կամ ավելի ճիշտ ուժեղ կետը և այդտեղ տվեցին հարվածը»:

Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով Հրանտ Դինքին՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ համեմատելը սխալ է,  քանի որ նրանք տարբեր մարդիկ են, և իրենց գործունեությունն էլ տարբերվում է իրարից:

 «Այո, Փայլանն այսօր Թուրքիայի մեջլիսում է և այնտեղ բավականին ճանաչված է իր հանդուգն ելույթներով, սակայն այդ երկուսի միջև հետաքրքիր տարբերություն կա. Հրանտն ինչ անում էր, անում էր ինչ-որ նպատակներով, իսկ Փայլանի արածը հիմնականում ելույթներ են, օրինակ Հայոց ցեղասպանության մասին խոսելը, զոհերի նկարները մեջլիսում ցուցադրելը: Դրանք ավելի շատ ելույթներ ու ակցիաներ են, որոնք իհարկե, բան չեն տալիս: Ընդհակառակը, մենք տեսանք, որ դրանից հետո մեջլիսը ժողով գումարեց և որոշեց արգելել Ցեղասպանության մասին խոսել մեջլիսում»,-ասաց նա: