Բժիշկները նշում են, որ եթե Երկիր մոլորակի բնակչությունը սննդի մեջ մսի և շաքարավազի օգտագործումը շարունակի ներկայիս տեմպերով, ապա առաջիկա երեք տասնամյակների ընթացքում մոլորակի ռեսուրսները կսպառվեն այնպես, որ մարդկությունը սովի կմատնվի:
Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգը հարստացնել լոբազգիներով, բանջարեղենով, մրգերով և ընկուզեղենով, նվազեցնելով մսի սպառումը, ինչը բարենպաստ ազդեցություն կթողնի առողջության ընդհանուր վիճակի վրա և հնարավորություն կտա հետագայում խուսափել պարենային ճգնաժամից:
Բրիտանացիները 13 տարի շարունակ հետևել են հարյուր հազարավոր մարդկանց առողջությանը և պարզել, որ կարմիր մսից կախվածությունը սրտանոթային համակարգի և ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ մսակերների կյանքի տևողությունն ավելի կարճ է, քան բուսակերներինը:
0Comments