Ընթացքը «Երիտասարդականից» սկսած մեր իշխանությունները համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց հիմնական նպատակակետը «Գործարանայինն» ու «Բարեկամությունն» են։ Փոխարենը նրանք նախընտրում են «Երիտասարդական» - «Հանրապետության Հրապարակ» վայելքների երթուղին՝ ըստ անհրաժեշտության, մեկ-մեկ լիցքավորվելով «Գարեգին Նժդեհում», մերթ ընդ մերթ ակնարկելով «Սասունցի Դավիթի» մասին, և ամենևին աչքաթող անելով «Զորավար Անդրանիկն» ու «Մարշալ Բաղրամյանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը:
«Հաճելի ու արդյունավետ աշխատաշաբաթ բոլորին, հատկապես՝ «Գործարանայինն» ու «Բարեկամությունը» մոռացության չմատնողներին»,-գրում է նա:
0Comments