Մասնագետները նշել են դիաբետից ազատվելու հեշտ միջոց

Ընդ որում՝ պարտադիր չէ խիստ դիետա պահել կամ շտկել կենսակերպը, ընդգծել են մասնագետները

Եթե 5 տարում հնարավոր լինի գցել քաշի 10 տոկոսը, դա կբարձրացնի բջիջների զգայնությունն ինսուլինի հանդեպ եւ կօգնի 2-րդ տեսակի դիաբետի դեմ պայքարում, համոզված են Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, հետազոտությանը մասնակցել է 40-69 տարեկան 867 մարդ, որոնց մոտ վերջերս ախտորոշվել է 2-րդ տեսակի դիաբետ։ Մի խումբն ստացել է սովորական բուժօգնություն, երկրորդը՝ բուժական միջամտություններ խորհրդատվությունների հետ միասին։

Փորձի 5-ամյա շրջանի ավարտին ռեմիսիա նկատվել է 257 փորձարկվողի մոտ (բոլոր մասնակիցների 30 տոկոսը)։ Մարդիկ, որոնք այդ տարիներին կորցրել են քաշի 10 տոկոսը, ռեմիսիայի կամ ախտորոշումը չեղարկելու ավելի մեծ հնարավորություն են ունեցել, քան նրանք, որոնց քաշը հետազոտության ընթացքում չի փոխվել։

Ընդ որում՝ պարտադիր չէ խիստ դիետա պահել կամ շտկել կենսակերպը, ընդգծել են մասնագետները։