Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի շենքի հարակից հատվածում քաղաքացին շշով լի բենզինը սպառնացել է լցնել իր վրա և պտուտակահանը մտցնել կոկորդը ու հրկիզել։ Այս մասին 24News-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նոյեմբերի 12-ի ժամը 13-ի սահմաններում Մ. Բաղրամյան 19 հասցեին է մոտեցել տարեց քաղաքացի և հայտնել, որ Գավառում ունի հողայի սեփականության հետ կապված խնդիրներ ու քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա և կհրկիզի իրեն, պտուտակահանն էլ կմտցնի կոկորդը:
Քաղաքացին ներկայացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Արաբկիր քննչական բաժին»,- մանրամասնեց Սարգսյանը:
0Comments