Օրգանիզմի մաքրման եղանակների հակառակ կողմը

Ինչպե՞ս է դետոքսը վնաս հասցնում օրգանիզմին

Շուկայում մեծ արագությամբ տարածվում են վնասակար նյութերից օրգանիզմը մաքրող տարատեսակ սմուզիներն ու հյութերը, սակայն, ինչպես գրում է zdorovje.postimees.ee-ն, զանազան հրաշք խոտաբույսերը կարող են վնասակար լինել առողջության համար։

Սնվելու կարգի մասնագետ Ռեյչել Դենիելսի խոսքերով՝ դետոքս-դիետաներն իրականում անարդյունավետ են։ Նա նշում է, որ չնայած քաշն իսկապես կարող է նվազել, հիմնականում, իհարկե, սովի ու ջրազրկման հաշվին, բայց շուտով կշեռքի վրայի թիվը վտանգավոր է դառնում։

Այդպիսի կարծիք հրապարակումներում հայտնում է նաև անհատական մարզիչ Ալեքսա Թաուերսեյը, ում դիտարկմամբ՝ սննդակարգի փոփոխությունը վատ է ազդում նյութափոխանակության վրա, ինչի խնդիրն օրգանիզմն ակտիվության ռեժիմում պահելն է։

«Որքան ռադիկալ է եղանակը, այնքան ռադիկալ են արդյունքները»,- ասում է Ալեքսան ու շեշտում, որ ռադիկալ չի նշանակում՝ լավ եղանակ։

Նա հիշեցրել է նաև, որ ավելի լավ է հետևել ոսկե կանոնին՝ որքան ժամանակ որ անհրաժեշտ է լինում քաշի նվազեցման համար, այնքան երկար է պահպանվում արդյունքը։