Վիճե՞լ են. Քիմ Քարդաշյանը ջնջել է ամուսնու հետ համբույրը պատկերող լուսանկարը

Այդ պատճառով զույգի վերջին ընտանեկան լուսանկարը բավական հայտնի է դարձել

Ամերիկացի մոդել եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում գրեթե լուսանկար չի հրապարակել ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այդ պատճառով զույգի վերջին ընտանեկան լուսանկարը բավական հայտնի է դարձել։

Սեւ-սպիտակ լուսանկարը բավական ջերմ է ստացվել։ Կադրում սիրահարները համբուրվում են գեղեցիկ ժայռի ֆոնին։ Քիմը եւ Քանյեն նմանատիպ ոճի հագուստ են կրում։ Բազմազավակ մայրը հրաժարվել է դիմահարդարումից, ինչը լուսանկարին միայն կոլորիտ է հաղորդել։

Ի զարմանս երկրպագուների՝ Քարդաշյանը 15 րոպե անց ջնջել է հրապարակումը։ Այժմ արդեն երկրպագուները տարակուսած են՝ ինչու է Քիմն այդպես վարվել։

Որոշ հետեւորդներ կասկածել են, որ ամուսինն է հեռուստաաստղին խնդրել ջնջել լուսանկարը։ Հայտնի է, որ Քանյեն չի ողջունում զգացմունքները հանրային կերպով ցուցադրելը։

Քիմը նաեւ լուսանկար էր հրապարակել ավագ դստեր՝ Նորթի հետ։ Փոքրիկի ատամն ընկել է եւ նա ուրախությամբ ցուցադրել է իր արտաքինը։

 

Ըստ Cosmopolitan-ի