Էլիզաբեթ Հերլիի 17-ամյա որդին կրկնօրինակել է մոր կուլտային կերպարը

Դոնաթելա Վերսաչին Դեմիան Հերլիի կոստյումը ստեղծել է հայտնի զգեստի 25-ամյակի առիթով

Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Հերլիի որդին՝ Դեմիանը, 25 տարի անց կրկնօրինակել է մոր լեգենդար զգեստը, հայտնում է Page Six-ը։

Դեմիան Հերլին Լոնդոնում Pat McGrath Labs-ի նոր բյութի-ապրանքաների շնորհանդեսի հյուրն է եղել։ Միջոցառման համար նա ընտրել է Versace-ի կոստյումը, որը զարդարված է մեծ ոսկեգույն գնդասեղներով։

Դոնաթելա Վերսաչին Դեմիան Հերլիի կոստյումը ստեղծել է հայտնի զգեստի 25-ամյակի առիթով։ Այժմ դժվար է դրան հավատալ, սակայն 1994թ.-ին այդ ժամանակ դեռ քիչ հայտնի մոդել եւ դերասանուհի Էլիզաբեթ Հերլին իսկական ֆուրոր էր առաջացրել՝ «Չորս հարսանիք եւ մեկ թաղում» ֆիլմի պրեմիերային հայտնվելով Versace-ի զգեստով։

Դերասանուհու խոսքով՝ Ջանի Վերսաչեն անձամբ է իրեն տվել զգեստը՝ իմանալով, որ Էլիզաբեթի գումարը չի բավականացնում դիզայներական զգեստ կրելու համար՝ կարեւոր պրեմիերային մասնակցության նպատակով, գրում է style.news.am

: