Չնայած շոու-բիզնեսի աստղերն ունեն այն ամենը, ինչի մասին կերազեին սովորական մարդիկ, բայց նրանք էլ յուրովի են սթրեսներ ունենում:
Ահա թե ինչպես է սթրեսի դեմ պայքարում Ալլա Պուգաչովան։
«Ես ունեմ մի կախարդական ռետին, որի օգնությամբ ես կյանքից մաքրում եմ բոլոր վատ օրերը, հիշողություններն ու հիասթափությունները: Ի՞նչն է խանգարում ձեզ ձեռք բերելու նման մի ռետին»,- ասում է երգչուհին:
Երգչուհի Ալսուն գտնում է, որ իր կենդանակերպի նշանին` Խեցգետնին, բնորոշ են դեպրեսիոն վիճակները, բայց ինքը հաճախ է զբաղվում աուտոթրեյնինգով.
«Հենց գլխումս տխուր մտքեր են ծագում, հիշում եմ, որ ես ունեմ սիրելի աշխատանք, իմ կողքին են ծնողներս, ամեն ինչ հիանալի է, իսկ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն… Այդ ժամանակ ինձ մոտ բարեգործություն անելու ցանկություն է առաջանում, որից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Ռուսական փոփ երաժշտության «խենթ կայսրուհին»` Իրինա Ալեգրովան,անխուսափելի սթրեսը հանում է «խոհանոցաթերապիայով»: Կարող է գիշերվա կեսին վեր կենալ ու կանգնել գազօջախի մոտ` եփել, թխել ու տապակել: Իհարկե, սթրեսից դուրս գալու լավագույն միջոցներ է համարում քունն ու ռուսական բաղնիքը:
Լոլիտան հաղթահարելով ծանր դեպրեսիոն վիճակը՝ հիմա փորձում է օգնել իր նման միայնակ կանանց: Իսկ կյանքում նրա նշանաբանն է՝ «ժամանակը կբուժի, բայց պետք է նրան օգնել»:
Նիկոլայ Բասկովը սթրեսից ազատվում է ընկերների ու մտերիմների հետ շփման միջոցով:
Իրինա Խակամադան սթրեսը հանում է, երբ միսը գազարով ու սոխով տապակում է: «Ես այդ ժամանակ մոռանում եմ Ժիրինովսկուն ու բոլոր բանավեճերը»:
Իսկ ահա Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ սթրեսն ու գերհոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը ջուրն է:
Հոլիվուդի կինոաստղ Դաստին Հոֆմանը գտնում է, որ իր կյանքում ամեն ինչի հասել է հոգեթերապեւտի մոտ գնալուց հետո:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ֆիզիկական վարժությունները համարում է իր կյանքի մի մասնիկը: Ամեն օր նա 5 կիլոմետր վազում է: Իր ամուսնուց ետ չի մնում նաեւ Լաուրա Բուշը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
0Comments