Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ բլուզ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցների հետ։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Նույնիսկ եթե ոչ ոք չի հավատում քեզ, դու միակ մարդն ես, որը պետք է հավատա իր ուժերին մինչեւ վերջ»,- լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ։
Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Նա կադրում պատկերված էր որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ «Իմ խաղաղությունը»,- սոցիալական ցանցում գրել էր Լիլիթ Բաբասյանը։
0Comments