Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն վերջին շրջանում պարզապես հիասքանչ տեսք ունի, ինչը չի վրիպում նաեւ նրա «խորթ հոր» աչքից։
Այս անգամ Քրիստինա Օրբակայտեն նոր լուսանկար է հրապարակել, որում նրբագեղ ու մի փոքր երազկոտ կերպարում է. արտիստը բաց գույնի երկար զգեստն ու ժակետն ամբողջացրել է սանրվածքով ու գեղեցիկ վզնոցով։ Քրիստինան հրապարակումն ուղեկցել է Միխայիլ Ժվանեցկու տողերով։
«Մեր աշխարհն ամբողջությամբ լի է հանելուկներով ու գաղտնիքներով, իսկ կյանքը դրանում ընդամենը ամենաերկար դասն է։ Ոչինչ մակերեսային եւ պատահական չի լինում, փորձիր միայն նկատել տողատակերը»,- Instagram-յան էջում գրել է երգչուհին։
48-ամյա արտիստի շքեղ լուսանկարն անմիջապես նկատել է նրա մոր ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, որը Քրիտսինային «գեղեցկուհի» է անվանել։ Իսկ վերջերս հենց Պուգաչովան էր հիացել թոռան՝ Կլավդիայի լուսանկարներով, որը, նրա կարծիքով, իսկական գեղեցկուհի է։
Աղբյուրը՝ EG
Լուսանկարները՝ Instagram
0Comments