Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ շպարն ու արեւային ակնոցը։ Դերասանուհին հետեւորդներին առաջարկել է ընտրել նկարներից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ծաղկավոր բլուզ էր կրում եւ ծածկվել էր կարմիր թիկնոցով։ Հասմիկ Խոջյանը պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «...աշնանային տաքուկ օրերից»։
0Comments