38-ամյա հեռուստաաստղ, բիզնես լեդի, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հիացրել ու միեւնույն ժամանակ զարմացրել է երկրպագուներին։ 38-ամյա հանրահայտ աստղն օրերս ուղեւորվել է Կենտրոնական Ամերիկա։
Ռեալիթի-շոուի աստղն իր Instagram-ում կիսվել է հանգստի ժամանակ արված կադրերով։ Լուսանկարներում Քիմն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ է։ Քիմը կրում է տոպ ու նույն պրինտով տաբատ։ Ինստադիվան որոշել է հրաժարվել կոշիկներից․ նա զբոսնել է ոտաբոբիկ։
Երկրպագուները գնահատել են ռեփեր Քանյե Ուեսթի նոր կերպարը։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը կրկին պլագիատի հետ կապված սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղին մեղադրում էին արեւապաշտպան ակնոցի մոդելը կրկնօրինակելու մեջ։
Diet Prada-ի բացահայտողները աստղին մեղադրել են նրանում, որ նա կրկնօրինակել է Emilio Pucci ակնոցի մոդելը, որով նախորդ տարի ներկայացել է հանրությանը եւ նույնական ակնոց թողարկել Carolina Lemke ապրանքանիշի հետ համատեղ։ Ֆոտոկոլաժը, որում ներկայացված են Քիմի գովազդային արշավի լուսանկարը եւ Emilio Pucci ակնոցով նրա կերպարը, խոսում է ամենի մասին։
0Comments