Մոսկվան պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար:
Դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Փերենջիևը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից:
«Այցը կապված է առաջին հերթին այն փաստի հետ, որ նա պետք է այցելի ՀԱՊԿ և ԵՏՄ դաշնակից պետություն: Այս պահը շատ կարևոր է: Երկրորդ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը երբեք հենց այնպես ոչ մի տեղ չի այցելում: Ենթադրում եմ, որ պատրաստվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք հնարավոր է ստորագրվեն»,-ասել է Փերենջիևը Ռուսարմինֆոն-ին տված հարցազրույցում:
Ըստ փորձագետի, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նպատակ ունի նաև պարզելու երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը:
«Պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանը, ուր է շարժվում` կա՛մ Ռուսաստանի դաշնակիցն է, կա՛մ շարժվում է դեպի Արևմուտք: Պետք է հասկանալ խաղի կանոնները։ Ռուսաստանը ցանկանում է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցի հարաբերությունները Հայաստանի հետ: Եթե կան հակասական խնդիրներ, ապա պետք է որոշել խաղի կանոնները: Ռուսաստանի նախագահը կցանկանար փորձել հանել կրիտիկական հարցերը, հասկանալ Հայաստանի դիրքորոշումը շատ զգայուն հարցերի վերաբերյալ, և որպեսզի պարզ դառնար, թե ուր կարող ենք շարժվել»,-ասել է Ալեքսանդր Փերենջիևը:
Նա հավելել է, որ Պուտինի` Հայաստան այցի ընթացքում կարող է քննարկվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, մասնավորապես «մադրիդյան սկզբունքների» իրականացումը, ինչպես նաև Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցը:
0Comments