Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն իրենց որդու՝ Արչիի հետ սկսել են իրենց առաջին ընտանեկան պաշտոնական այցն Աֆրիկա, գրում է Associates Press-ը:
Երկուշաբթի մեկնարկած 10-օրյա շրջագայության առաջին օրը զույգն անցկացրել է Քեյփթաունում, որտեղ մասնակցել է աղջիկների իրավունքների և ինքնապաշտպանության ընդլայնման ծրագրերին։
Քեյփթաունում վայրէջք կատարելուց ժամեր անց Հարին և Մեգանն ուղևորվել են Նյանգա ավան, որտեղ արքայազնը, ըստ հաղորդման, պարել է երաժշտական ընդունելության ժամանակ:
«Որպես մեկը, որին քանիցս բախտ է վիճակվել այցելել այս զարմանահրաշ երկիրն ու որը Քեյփթաունը համարում է Աֆրիկայի առանձնահատուկ վայրերից մեկը, ես ցանկանում էի, որ մեր՝ որպես ընտանիք առաջին այցի շրջանակում, կնոջս հետ միասին կենտրոնանայինք միլիոնավոր հարավաֆրիկացիների առջև ծառացած խնդիրների վրա»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հարին:
0Comments