ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստանի զինյալների հետ հանդիպման ժամանակ խոսել է նրանց քաջության ու բարության մասին՝ նշելով, որ նման քաղաքացիների կողքին փսլնքոտները չեն կարող ղեկավարել պետությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սեպտեմբերի 12-ին Պուտինը Բոտլիխում հանդիպել է զինյալների հետ, որոնք 1999 թվականին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել են ահաբեկիչների դեմ պայքարին: Հանդիպման մասնակիցներից մեկն ասել է, որ Դաղստանում հպարտ է նման նախագահով։
«Նման մարդկանց կողքին, այսպիսի հիանալի, գեղեցիկ և բարի կանանց կողքին, Ռուսաստանում այսպիսի խիզախ և խիստ տղամարդկանց կողքին, պետության գլուխ չի կարող լինել փսլնքոտ մեկը, այլ կերպ լինել չի կարող»,-ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ պետության ղեկավարին ուժ են տալիս հենց այսպիսի ուժեղ և քաջ մարդիկ:
0Comments