Կրեմլում «վագներականների» առաջնորդին խոստացել են «լուծել» պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հարցը։
«Վագներ»-ի առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ բանակցությունները, որոնց արդյունքում նա հրաժարվեց շարունակել իր երթը դեպի Մոսկվա, իբր, վարում էր ռուս քաղաքական գործիչ և ռազմական առաջնորդ Ալեքսեյ Դյումինը, որը նախագահ Պուտինի մերձավորն է, պաշտպանության նախկին փոխնախարարը և Տուլայի շրջանի ներկայիս նահանգապետը, գրում է TSN-ը։
Մոսկվա գնալու գաղափարից հրաժարվելու վերջնագրի դիմաց Դյումինը խոստացել է անվտանգության երաշխիքներ «Վագներ» ՄՌԸ-ի համար, ինչպես նաև «լուծել» Շոյգուի և Գերասիմովի հարցերը, որոնցից Պրիգոժինը շատ դժգոհ էր Ուկրաինայի դեմ պատերազմում մշտական ռազմական պարտությունների համար:
«Ո՞ւմ հետ նրանց կփոխարինեն և ինչքա՞ն ժամանակով, սրանք դեռ քննարկվող հարցեր են»,- ասում են իրազեկ աղբյուրները։
Ուժայինների շարքերում լուրեր են պտտվում, որ Շոյգուին, իբր, ձերբակալել է Անվտանգության դաշնային ծառայությունը, սակայն աղբյուրներից ոչ մեկը չի կարող հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
Հրապարակման աղբյուրները հայտնում են նաև, որ Ալեքսեյ Դյումինը Պրիգոժինի հետ հանդիպման է գնացել ամբողջ հանդերձանքով՝ զրահաբաճկոնով։
Կրեմլի առաջին քայլը, որն ազդեց Պրիգոժինի՝ Մոսկվայի երթը դադարեցնելու որոշման վրա, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից վագներականների առաջնորդի դեմ հարուցված քրեական գործի վերացումն էր։
Այնտեղ անսպասելիորեն խախտումներ են տեսել այս որոշման կայացման ընթացակարգում։
Ո՞վ է Ալեքսեյ Դյումինը
50-ամյա Ալեքսեյ Դյումինը գեներալ-գնդապետի զինվորական կոչում ունի։
2014 թվականին նա նշանակվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, ՌԴ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, որը Ղրիմի օկուպացիայի ժամանակ առանցքային դերերից է խաղացել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դյումինը 2014 թվականի փետրվարի 23-ի գիշերը Յանուկովիչի շտապ տարհանման օպերացիա է մշակել և իրականացրել։
Ալեքսեյ Դյումինը երբեմն ընդգրկվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի հավանական հետնորդների եռյակում:
0Comments