ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ քրդերի հետ հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվելն ավելի հեշտ է, քան ամերիկացիների հետ: Նման կարծիք նա հայտնել է ՌԴ մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի հետ հանդիպման ժամանակ։
Երեխայի իրավունքների հանձնակատարը նախագահին պատմել է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն քրդերի ուժերով ի սկզբանե փորձել խանգարել իրեն՝ ռուս երեխաներին հայրենիք տանել։ «Քրդերի հետ կարելի է պայմանավորվել։
Պայմանավորվել եք։ Դե, տեսնում եք: Շարունակեք այդ աշխատանքը»,-պատասխանել Է Պուտինը։
0Comments