Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացատրել է, թե ինչու է նա հայտնվում արևմտյան երկրների պատժամիջոցների ցուցակներում: Չեչնիայի առաջնորդը համապատասխան հայտարարությունն արել է Instagram-ի իր էջում, հայտնում է «Chechnya Today»-ը:
«Ես գտնվում եմ բոլոր պատժամիջոցների ցուցակներում, որոնք առկա են: Մնում է միայն ինձ համար առանձին ինչ-որ բան մտածել: Եվ դա այն բանի համար, որ ես պաշտպանում եմ իմ հանրապետությունը, իմ ժողովրդին և հավատը»,-նշել է Կադիրովը:
Նա ավելացրել է, թե հպարտ է, որ գտնվում է արևմտյան պատժամիջոցների ներքո․ «Հաճելի է, երբ թշնամիներ ունես միայն այն բանի համար, որ արդար ես»:
Կադիրովի խոսքերով, Եվրոպայում եղել է մեկ անգամ՝ այցելել է Գերմանիա և այլևս չի ցանկացել գնալ այնտեղ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտին Կադիրովը թշվառ ծառայողներ և փողոցայիններ է անվանել եվրոպական այն երկրներին, որոնք պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ: Նրա կարծիքով՝ այս պետություններին չի կարելի վստահել, քանի որ «նրանց անսահման եռանդը որևէ կապ չունի հավատարմության և նվիրվածության հետ»:
0Comments