Արևի ճառագայթներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այնպես արեք, որ յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը կարողանա մնալ ու տևել՝ նեղության, տառապանքի, դժվարության ու ցավի անցնելուց հետո

Հիսուս

Օգոստոսի 22

Քանի որ դուք երկուսով նախանձախնդրությունն ունեք փրկելու Իմ Աշխարհը, Ես տնօրինեցի, որ դուք անհրաժեշտ դաստիարակությունն ունենաք, որպեսզի ի վիճակի լինեք՝ փրկության գործը կատարելու:

Ընդունեք ձեր առօրյա ցավերն ու տառապանքները, դժվարություններն ու նեղությունները և տարեք՝ ի սեր դժվարին կացության մատնված մի հոգու կամ ի սեր այն աղոթքի, որ պատասխան է ակնկալում:

Այնպես արեք, որ յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը կարողանա մնալ ու տևել՝ նեղության, տառապանքի, դժվարության ու ցավի անցնելուց հետո: Իմ կյանքից սովորեք. ապրեք այն տառապանքը, որ փրկում է: Այնպես որ, դուք պետք է երգեք ձեր տառապանքի մեջ: Տաղտկալի օրերի միջով արևի ճառագայթներ են թափանցում: