Հունձք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հողի մշակությունը ձեր գործն է, իսկ Իմը՝ ցանել սերմը՝ օրհնությունը՝ արդեն պատրաստ հողի մեջ, որ այնուհետ միասին վայելենք Հրճվանքը Հունձքի և Ուրախությունը Առատության

ա
Օգոստոսի 3

Տեր, Քո օրհնությունն ենք խնդրում

Սիրում եմ Իմ Օրհնությունը բաժանել շռայլորեն ու անընդհատ: Սակայն Սերմնացանի առակում ասված է, որ նախքան սերմը ցանելը, հողը պետք է մշակված լինի ու պատրաստ:

Հողի մշակությունը ձեր գործն է, իսկ Իմը՝ ցանել սերմը՝ օրհնությունը՝ արդեն պատրաստ հողի մեջ, որ այնուհետ միասին վայելենք Հրճվանքը Հունձքի և Ուրախությունը Առատության:

Ժամանակ մի խնայեք պարարտ Հող պատրաստելու համար: Աղոթքը խիստ բեղմնավոր է դարձնում հողը: