Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի եզրափակիչը, որում հանդիպել էին Բրազիլիայի և Պերուի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Պենտակամպիոններից գոլերի հեղինակ են դարձել Էվերթոնը, Գաբրիել Ժեզուսը և Ռիշարիլսոնը: Հյուրերի միակ գոլը խփել է Խոսե Պաուլո Գերրերոն:
Բրազիլիան պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը: Վերջին անգամ աշխարհի հնգակի չեմպիոնները մրցաշարում հաղթել էին 12 տարի առաջ՝ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով Արգենտինային
0Comments