Իսպանացի դարպասապան Իկեր Կասիլյասը վարչական պաշտոն կստանա «Պորտուում», հաղորդում է պորտուգալական A Bola-ն։
Կասիլյասը վերսկսել է մարզումները պորտուգալական ակումբում, սակայն այլեւս հանդես չի գա պաշտոնական խաղերում։
Կասիլյասն ընդունել է «Պորտուի» առաջարկը եւ առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։
38-ամյա ֆուտբոլիստը կկատարի խորհրդականի եւ ակումբային դեսպանի պարտականություններ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել եւ վիրահատվել էր, գրում է sport.news.am:
0Comments