Արքայազն Հարիի սիրելի առանձնատունը վաճառվում է

Տունն ունի 10 ննջասենյակ, խոհանոցային տարածք, ֆիտնես կենտրոն, լողավազան, ջակուզի, հյուրերի համար նախատեսված 3 քոթեջ և սեփական լողափ

ք

Բարբադոսում վաճառքի է հանվել ճոխ առանձնատունը, որտեղ 2010թ.-ին Լեսոթոյի արքայազնի հետ իջևանել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, ըստ tert.am-ի՝ գրում է The Sun-ը:

Տարբեր ժամանակներում առանձնատանն իջևանել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Նիկոլ Քիդմանը և Հյու Գրանտը, իսկ այստեղ է իր մասնակիցներին ընդունել նաև X Factor երաժշտական նախագծի ամերիկյան տարբերակի ժյուրիի անդամ Սայմոն Քոուելը:

Տունն ունի 10 ննջասենյակ, խոհանոցային տարածք, ֆիտնես կենտրոն, լողավազան, ջակուզի, հյուրերի համար նախատեսված 3 քոթեջ և սեփական լողափ, իսկ պատուհաններից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Կարիբյան ծովը:

Շքեղ առանձնատունը նաև 19 հոգուց բաղկացած աշխատակազմ ունի՝ ներառյալ մատուցողներ, շեֆ-խոհարարներ, աղախիններ, այգեպաններ և անվտանգության աշխատակիցներ: Առանձնատան գինը 39,6 մլն դոլար է: 

 

աա