Բելգիայի հրաշագեղ քաղաքներից մեկի՝ Բրյուգեի իշխանությունները հայտնել են, որ մոտ ապագայում զբոսաշրջիկների զանգվածային հոսքի հետ կապված միջոցառումներ կձեռնարկեն, որպեսզի Արևմտյան Ֆլանդրիա նահանգի կենտրոնը «Դիսնեյլենդ»-ի չվերածվի, գրում է theguardian.com-ը:
«Զբոսաշրջիկների շրջանում միջնադարյան փոքրիկ Բրյուգեի չափազանց հայտնիությունը կարող է այն նույնքան ծանրաբեռնված դարձնել, որքան «Դիսնեյլենդն» է», - ասել է քաղաքապետը:
Եվրոպական հրաշագեղ քաղաքի քաղաքապետը հստակեցրել է, որ անհրաժեշտ է վերահսկել ճանապարհորդների թիվը և միևնույն ժամանակ ձգտել «որակյալ» զբոսաշրջության, երբ այցելուները քաղաք են այցելում մի քանի օրով:
Քաղաքապետի կարծիքով՝ Բրյուգեի գլխավոր խնդիրներից մեկը «մեկօրյա» զբոսաշրջիկներն են, որոնք քաղաք են այցելում մեկ օրով և չեն մնում գիշերելու, նշանակում է՝ նյութապես չեն աջակցում քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությանը: Նման ճանապարհորդների մեծ մասն այցելում են Բրյուսելից ու Փարիզից:
0Comments