Եթե հարսանիքի եք պատրաստվում, բնականաբար, պատրաստվում եք նաեւ մեղրամսի: Որտե՞ղ կարելի է ռոմանտիկ մեղրամիս անցկացնել հարցը հուզում է, թերեւս, բոլոր զույգերին, հատկապես՝ աղջիկներին:
Եվ այսպես՝ Եվրոպայի ամենից ռոմանտիկ քաղաքները…
Սկսենք Փարիզից՝ սիրո մայրաքաղաքից: Այս քաղաքը, իհարկե, առաջին տեղում է: Հենց այստեղ յուրաքանչյուր փողոց եւ սրճարան լի է ռոմանտիկայով: Հիասքանչ այգիները, զբոսայգիները, զարմանալի ճարտարապետությունը եւ, իհարկե, ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, կհուզեն ցանկացած սիրահարի: Այս քաղաքում մեղրամիսն անմոռանալի տպավորություններ կթողնի:
Երկրորդ տեղում չեխական Պրահան եւ իտալական Վենետիկն են. վայրեր, որտեղ ցանկացած զույգ կարող է իրեն հրաշալի ավարտով ռոմանտիկ հեքիաթում զգալ: Հենց այստեղ կարելի է գտնել ճարտարապետության իսկական գլուխգործոցներ. գոթական տաճարներ եւ Կառլի հայտնի կամուրջը Պրահայում, բազմաթիվ ջրանցքներ եւ նեղ փողոցներ Վենետիկում:
Զարմանալի մեղրամիս կարելի է անցկացնել նաեւ Հռոմում, Վիեննայում, Լոնդոնում կամ Ամստերդամում: Իրականում բոլոր այս քաղաքները շատ տարբեր են, բայց դրանք ինչ-որ ընդհանրություն ունեն. ռոմանտիկ ոճն ու ոգին:
Չի կարելի մոռանալ նաեւ Բրյուգեի մասին. զարմանալի քաղաք Բելգիայում, որն աշխարհին հայտնի է իր ամենահամեղ շոկոլադով:
Իսպանական Սեւիլիեում սիրահարներին կուրախացնեն գեղեցիկ շատրվաններն ու յուրօրինակ պալատները:
Ֆրանսիական Բիարից. ռոմանտիկ հանգստավայր Ատլանտյան օվկիանոսի ափին: Այնտեղ դուք շքեղ լողափեր եւ անդորր կգտնեք:
Եվ հիշեք, որ աշխարհի ցանկացած քաղաքում դուք հենց ձեզ համար ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք: Չէ՞ որ կարեւորը հարաբերություններում ներդաշնակությունն է:
0Comments