Ճանապարհորդական կայքերի տվյալներով հրապարակվել է ամենից շատ լուսանկարվող քաղաքների ցանկը, որում 15 քաղաք է տեղ գտել:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Travel Pulse զբոսաշրջային պարբերականին, առաջատար եռյակում են Նյու Յորքը, Լոնդոնը և Բարսելոնան:
Ցանկում տեղ են գտել նաև Բանգկոկը, Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը, Վենետիկը, Ստամբուլը, Մոսկվան, Պրահան, Պեկինը և Սինգապուրը:
Մեկ այլ վարկանշային աղյուսակի համաձայն՝ ամենից շատ հետաքրքրություն առաջացրած քաղաքների առաջատար եռյակում են Լոնդոնը, Փարիզը և Բարսելոնան, իսկ նրանց հաջորդում է Մոսկվան:
0Comments