Լիսաբոնի «Սպորտինգը» ցանկանում է իր մանկական թիմ հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդուն։ Պորտուգալիայում տեղի ունեցած մրցաշարում 8-ամյա Ռոնալդու կրտսերը հինգ խաղում 19 գոլ է խփել՝ տպավորելով «Սպորտինգի» սկաուտներին, գրում է Correio da Manhã-ն։
Ակումբի ղեկավարներն արդեն զրուցել են Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը «Սպորտինգի» սան է։
Ռոնալդու կրտսերն այժմ մարզվում է Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայում եւ խաղում իտալական ակումբի մանկական թիմում։
0Comments