«Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրորդ կեսում Ռահիմ Սթերլինգը դուբլ ձևակերպեց, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Սերխիո Ագուերոն խփեց թիմի 4-րդ գոլը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը

Armsport-ը գրում է.

ԱՊԼ առաջին տուրի խաղում «Վեսթ Հեմը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ «Քաղաքայինները» հաղթեցին 5-0 հաշվով։  

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ կեսում Ռահիմ Սթերլինգը դուբլ ձևակերպեց, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Սերխիո Ագուերոն խփեց թիմի 4-րդ գոլը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ 

Հանդիպման լրացուցիչ ժամանակում Սթերլինգը հեթ-տրիկ ձևակերպեց։

Նախորդ մրցաշրջանում  «Մանչեսթեր Սիթին» դարձել էր Անգլիայի չեմպիոն՝ 98 միավոր վաստակելով։ Իսկ «Վեսթ Հեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն էր զբաղեցրել։