Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը ազատ գործակալի կարգավիճակում համալրեց Միլանի «Ինտերը», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Գոդինը 2010 թվականից հանդես էր գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, գրում է news.am:
2019թ․ մարտի 25-ին Գոդինը 126-րդ հանդիպումն անցկացրեց Ուրուգվայի հավաքականում՝ դառնալով ռեկորդակիր ազգային թիմում խաղերի քանակով։
0Comments