Թուրքական ավիաընկերությունները հայտարարել են, որ խզում են պայմանագիրը հայկական «Agos» թերթի հետ և պարբերականի համարներն այլևս չեն հայտնվելու Թուրքիայի օդանավակայաններում և օդանավերում:
Պարբերականը թուրքական ավիաընկերությունների օդանավերում սկսել էր հայտնվել 2013 թվականից, իսկ պայմանագրի խզման մասին հայտնի է դարձել երեկ:
Այսպիսով ավիաընկերությունները որոշել են հետևել իշխանությունների հորդորին և չտարածել ընդդիմադիր պարբերականներ:
0Comments