WhatsApp-ը չափազանց խոցելի է եւ այդ պատճառով խաքերները կարողանում են վերահսկողություն սահմանել վերջինիս օգտատերերի հանդեպ` հեռախոսներում տեղադրելով հատուկ ծրագրեր: Այս մասին հայտնում է BBC-ն: Ուշագրավ է, որ WhatsApp մեսենջերի մասնագետներն իրենք են նկատել, որ մեսենջերի անվտանգության համակարգը զգալիորեն խոցելի է: Ընդամենը տասը օր առաջ նկատելով այդ մասին, մեսենջերը տեղեկացրել է վերջինիս մասին ամերիկյան իրավապահներին: Այսպես, ըստ մասնագետների, հաքերային հարձակման ժամանակ, նախ հեռախոսի վրա ուղարկվում է ձայնային զանգ: Նույնիսկ եթե զանգը չի ընդունվում, միեւնույնն է, տվյալ հեռախոսի վրա վնասակար ծրագիր է ներդրվում հատուկ տեսախցիկով, որը թույլ է տալիս հետեւել, թե օգտատերը ինչ տեղաշարժեր է կատարում: Զանգի մասին ինֆորմացիան նույնիսկ եթե ջնջվի, միեւնույնն է ծրագիրը արդեն հեռախոսում է: Financial Times-ի տվյալների համաձայն, լրտեսական այդ ծրագիրը մշակել է հրեական NSO Group-ը, որին նաեւ անվանում են «կիբերսպառազինությունների վաճառական»:
Զգուշացում՝ WhatsApp-ով կարող են Ձեզ հետևել
WhatsApp մեսենջերի մասնագետներն իրենք են նկատել, որ մեսենջերի անվտանգության համակարգը զգալիորեն խոցելի է
0Comments