Կոնֆետներ՝ չոր կաթից
Բաղադրիչներ
- Չոր կաթ – 250 գ
- Շաքարավազ – 300-350 գ
- Կարագ – 100 գ
- Ջուր – 100 մլ
- Կակաո – 2-3 ճ/գ
- Հիլ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Նախ եփել օշարակ՝ ջրով և շաքարավազով: Երկար եփել պետք չէ, բավարար է եռալուց հետո եփել 5 րոպե:
- Տաք օշարակի մեջ ավելացնել կարագը և թողնել մի քանի րոպե: Հետո լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Թասի մեջ խառնել կակաոն և չոր կաթը:
- Կակաոյին և չոր կաթին ավելացնել օշարակը: Լավ խառնել: Այդ փուլում զանգվածին պետք է ավելացնել հիլ կամ այլ համեմունքներ (դարչին, վանիլին): Ամբողջ զանգվածը լավ խառնել և ուղարկել սառնարան 30-40 րոպե:
- Դրանից հետո զանգվածից ձևավորել կոնֆետներ և թավալել կակաոյի մեջ:
- Ցանկության դեպքում կոնֆետների մի մասը կարելի է պատել մանրացրած ընկույզով կամ կոկոսի քերուկով:
- Տեղավորել կոնֆետները թասի մեջ և դնել սառնարանում: Այդ պայմաններում դրանք կպահպանվեն մինչև մինչև 5 օր:
0Comments