Սիրո երեք դաս, որոնք կանայք չափազանց ուշ են հասկանում

Մանրամասներ
սիրուն աղջիկ կին ծիտ

1. Ոչ ոքի չի կարելի ստիպել սիրել քեզ

Այն ամենը, ինչ կարող ես անել. լինել այնպիսին, որին կարելի է սիրել: Մնացյալ ամեն ինչ ուրիշից է կախված: Որքան էլ ջանաս սիրել եւ հոգ տանել մարդու մասին, դա նրա մոտ փոխադարձ զգացմունքներ չի առաջացնի: Բայց դա աշխարհ վերջը չէ: Եթե ես դա նախկինում իմանայի, ինձ չէի զոհաբերի հանուն տղամարդկանց, որոնք չէին էլ պատրաստվում փոխադարձությամբ պատասխանել: Սերը ընտրություն է, յուրաքանչյուրի ընտրությունը:

2.Յուրաքանչյուր մարդ յուրովի է սիրում, տալիս է այն սերը, որը կարող է, այլ ոչ այն, որը մենք ակնկալում ենք

Յուրաքանչյուրն իր զգացմունքները յուրովի է ներկայացնում: Չի կարելի ասել, թե ինչպես պետք է ձեզ սիրել: Սերը մարդու հոգու արտացոլումն է: Սովորեք նրա սերն ընդունել այնպես, ինչպիսին կա: Գնահատեք այն եւ երախտապարտ եղեք:

3. Անկասկած, սեր պետք է տածել ոչ միայն ուրիշների, այլեւ ինքդ քո հանդեպ

Մենք կարողանում ենք սիրել որոշակի պայմաններով, մենք կարողանում ենք քննադատել ու դատապարտել: Բայց եթե մենք դադարենք դա անել, կկարողանանք իսկական սեր զգալ: Հարկավոր է սկսել ինքդ քեզանից. սովորել սիրել ինքդ քեզ ցանկացած տեսքով, իսկ հետո՝ նաեւ ուրիշներին: