WhatsApp մեսենջերում շուտով կհայտնվեն նոր գործառույթներ, որոնք թույլ կտան օգտատերերին հայտնաբերել սպամ պարունակող հաղորդագրությունները, գրում է WABetaInfo-ն:
«Տեղեկության վերահղում» անվանումով նոր գործառույթը հնարավորություն կտա WhatsApp-ից օգտվողներին ավելի շատ տեղեկություն ստանալ ստացվող հաղորդագրության մասին՝ տեսնելով, թե քանի անգամ է այն վերահասցեագրվել տարբեր օգտատերերի: Այն հասանելի կլինի «Հաղորդագրության մասին» բաժնում:
Միևնույն ժամանակ, հաղորդագրության մասին շատ տեղեկություններ կհայտնվեն միայն ուղարկված հաղորդագրությունների դեպքում: Այսինքն՝ եթե օգտատիրոջը հետաքրքիր է իմանալ՝ քանի անգամ է ստացված հաղորդագրությունը վերաուղարկվել, պետք է նա էլ ինչ-որ մեկին այն ուղարկի:
Բացի այդ, ավելի քան 4 անգամ վերահասցեագրված նամակները հատուկ նշան կկրեն: Այս հնարավորությունը WhatsApp-ի օգտատերերի համար մշակվել է սպամից հնարավորինս հեշտ խուսափելու համար:
0Comments