Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը

Մանրամասներ

1

MacBook Pro նոր նոութբուքերը ստացել են բարձր արտադրողականության թաքնված ռեժիմ: Այդ մասին հաղորդում է Լենտա-ն՝ հղում անելով MacRumors պարբերականին:

Մեդիայի լրագրող Սթիվ Մոզերը հայտնաբերել է բարձր հզորության գաղտնի ռեժիմի հիշատակումը macOS Monterey բետա-տարբերակի կոդում: Մասնագետը ենթադրել է, որ որոշակի կարգավորումների դեպքում համակարգիչները կաշխատեն առավելագույն արտադրողականությամբ:

Ընկերությունում հաստատել են հատուկ ռեժիմի առկայությունը: Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ այդ կարգավորումը հակադրվում է ցածր էներգախնայողության ռեժիմին, որում պորտատիվ համակարգիչը նվազեցնում է պրոցեսորի աշխատանքի հաճախականությունը մարտկոցում էներգիայի պաշարը խնայելու համար: Բարձր հզորության ռեժիմը կօգտագործվի մեծածավալ տվյալների, տեսանյութերի եւ բարդ գրաֆիկայի հետ փոխազդեցության դեպքում:

Apple-ում նաեւ նշել են, որ կարգավորումը հասանելի կլինի միայն 16-դյույմանոց էկրանով եւ M1 Max պրոցեսորով MacBook Pro թոփ նոութբուքերի համար: 14-դյույմանոց մոդելները չեն ստանա այդ գործառույթի ապահովումը: