Tesla-ն աշխատում է լիովին ինքնավար մեքենայի վրա: Ամենաէժան Tesla մեքենայի արտադրությունը՝ առանց ղեկի և ոտնակների, կսկսվի 2023 թվականին: Այս մասին հայտնում է Electrek հրատարակությունը:
Ըստ աղբյուրների, ընկերության ղեկավար Իլոն Մասկն այս լուրը հայտնել է իր աշխատակիցներին: «Ուզո՞ւմ ենք, որ այս մեքենան ունենա ղեկ և ոտնակներ»,- այսպիսի հռետորական հարցով ձեռնարկատերը դիմել է հանդիսատեսին՝ դրանով իսկ ակնարկելով, որ նոր մեքենան կարող է ամբողջովին ինքնավար լինել:
Էլեկտրամոբիլի արժեքը կկազմի 25 հազար դոլար։ Այսպիսով, դա կլինի ընկերության արտադրանքի համար ամենամատչելի գինը: Մասկը բացատրել է, որ էլեկտրամոբիլների նվազագույն արժեքի իջեցումը պայմանավորված է մարտկոցների արտադրության ընդլայնմամբ և օպտիմալացմամբ: Նոր տեխնոլոգիաները նվազեցրել են մեքենայի մարտկոցի արտադրության արժեքը ավելի քան 50 տոկոսով:
Առաջիկայում թողարկվելիք էլեկտրական մեքենան պայմանական կոչվում է Model 2։Մասկը հույս ունի, որ մեքենայի արտադրությունը կսկսվի 2023 թվականին:
0Comments