Toyota-ն հայտնել է 3 մլն մարդու տվյալների հնարավոր արտահոսքի մասին

Մանրամասներ

Ճապոնական Toyota Motor Corp մեքենաշինական ընկերությունը հայտարարել է մի շարք դիլերային կենտրոններում և դուստր ձեռնարկություններում առանց արտոնության ընկերության համակարգ մուտք գործելու հետևանքով տվյալների հնարավոր լայնամասշտաբ արտահոսքի մասին, գրում է Japan Times-ը:

«5 ընկերություններում չարտոնված մուտք է գրանցվել մեր համակարգ: Հնարավոր է՝ դրա հետևանքով 3,1 մլն մարդու անձնական տվյալների արտահոսք եղած լինի: Անձնական տվյալները, որոնց հնարավոր արտահոսք է եղել, չեն վերաբերում բանկային հաշիվների մասին տեղեկություններին»,- ասվում է ընկերության հաղորդման մեջ:

Հաղորդվում է նաև, որ Toyota Motor-ը մտադիր է իր դիլերների և ամբողջ Toyota Group-ի տվյալների պահպանումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

Ընկերությունը պատճառած անհագստության համար ներողություն է խնդրել Toyota կամ Lexus մակնիշի ավտոմեքենաներից օգտվողներից: