Եվրամիությունը  պատրաստ է ապրել առանց ռուսական բնական գազի. ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար 

Մանրամասներ
գազ

Եվրամիությունը նախատեսում է աստիճանաբար դադարեցնել ռուսական հեղուկացված բնական գազը (LNG) և արգելք դնել Ռուսաստանից ալյումինի ներմուծման վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ռուսական ալյումինի մատակարարումների սահմանափակումների ժամկետներն ու մասշտաբները դեռ որոշված ​​չեն։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե ինչ ձեւաչափով է նախատեսվում հրաժարվել Ռուսաստանից գազի մատակարարումներից։

Աղբյուրներն ընդգծել են, որ Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկների նախագիծը դեռ քննարկվում է և կարող է փոփոխվել մինչև դրանց պաշտոնական հրապարակումը։

ԵՄ-ն դիտարկում է նաև ռուսական դատարանների դեմ պատժամիջոցներ սահմանելու և ռուսական նոր բանկերի SWIFT անդրսահմանային վճարային համակարգից անջատելու հնարավորությունը։