1.2 մլն դոլար. Լեհաստանն առգրավել է Ռուսաստանի դեսպանատան հաշիվները

Մանրամասներ

Լեհաստանի իշխանությունները 1,2 մլն դոլար են առգրավել Ռուսաստանի դեսպանատան եւ առեւտրային ներկայացուցչության հաշիվներից, հայտնում է Rzeczpospolita թերթը:

«Ավելի քան մեկ տարի առաջ Լեհաստանի դատախազությունը գրեթե 800 հազար զլոտի եւ ավելի քան 912 հազար դոլար է արգելափակել Ռուսաստանի դեսպանատան բանկային հաշիվներում, իսկ վերջերս փոխել է ապահովման ձեւը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Լեհաստանի դատախազության որոշումն ուժի մեջ է մտել, իսկ Ռուսաստանի դեսպանատունն այն վիճարկելու փորձ չի արել։