ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ դիտարկմանը․ «Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»։ |
Զաքարյանը գրել է․ «Железная логика: Եվ նման դիրքորոշման հեղինակը մեր ժողովրդի անվտանգության ու տարածքային ամբողջականության «երաշխավորն է»:
Իսկ եթե ունի՞, այդ դեպքում ի՞նչ կասես:
Մինչև հիմա ձեր ազգակործան պատուհասների խմբակը չհասկացա՞վ, որ միշտ էլ ունի նման մտադրություն և քո կողմից ստեղծված ոչ մի առիթ բաց չի թողել: Այդ թվում նաև ՀՀ ինքնիշխան տարածքների վրա»:
Աղբյուրը` Արտակ Զաքարյան
0Comments