«Մենք՝ ընդդիմադիրներս, անկեղծ չենք»․ Տիգրան Քոչարյան

Մանրամասներ
տիգրան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի Ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր, ընդդիմադիրներիս, հիմնական պրոբլեմը նա է, որ մենք անկեղծ չենք:

Մենք կարող ենք մի բանի համար ուղղակի հոշոտել դիմացինին ու ձայն չհանել, երբ նույնը անում է մեր ճամբարակիցը:

Մենք կարող ենք նույն ոճի մեջ երգող մարդկանցից մեկին նշանակել ազգի դավաճան, բայց գնալ ու տժժալ մյուսի տակ:

Որովհետև մերն ա:

Մենք կարող ենք Հայաստանից դուրս հագստացողին քլնգել ու հետո գնալ ու հանգստանալ բազմապիսի Եգիպտոսներում կամ Հունաստաններում:

Ասել մի բան ու անել հակառակը:

Պայքարել հասարակ ռամիկի համար, հետո հոգնել ու մտնել մոտակա ռեստորան սիգառ ծխել:

Ու եթե հանուն թիմային շահերի, կամ վատամարդ չլինելու համար, չեն քխոսում և մտածում ենք, կանցնի կգնա, սխալվում ենք:

Չի անցնում: Կուտակվում ա:

Եվ մեր, ընդդիմադիր պղպջակին կողքից նայող մարդկանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ մենք անկեղծ չենք:

Իսկ դա բոլոր բռնած գործերի տապալման ամենամեծ պատճառներից մեկն է»:

Տիգրան Քոչարյան