Փաշինյանը փարատել է Ադրբեջանին՝ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Արցախի մասին հիշատակում չկա

Մանրամասներ
4

Վարչապետ Փաշինյանը փարատել է Ադրբեջանին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Արցախի մասին հիշատակում չկա․

«ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունն այս առումով փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թ. սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասել է նա՝ Արմենպրեսսի հարցին ի պատասխան։

Փաշինյանը փաստարկ է ներկայացրել բռնի տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալը. «Եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին ՀՀ կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,- ասել է նա։