«Որևէ փակ թեմա չի լինի». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է թեյի՝ առանց տեսախցիկների

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրել է թեյի սեղանի շուրջ զրույցի։

«ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված  ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը:

Նախապես ասեմ, որ խոսելու որևէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու ևս մեկ հնարավորություն:

Կանխավ շնորհակալ եմ»,-գրել է նա։