«Մարդիկ ձեզ ասում են՝ գետինը մտնեք, որ տրանսպորտն էս վիճակում է». Թադեւոս Ավետիսյանը՝ գործադուլի մասին

Մանրամասներ
Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը  բարձրաձայանեց այսօր առավոտից Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլի մասին։

«Օգտվելով առիթից, որ նաև կառավարության անդամներն են այստեղ ներկա, կարևոր օրակարգային հարցից եմ խոսում, որը վերաբերում է մեր երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին: Խոսքը Երևան քաղաքի տրանսպորտի մասին է, հենց հիմա եթե դուք դուրս գաք փողոց, չնայած արդեն պիկի ժամն անցել է, դուք կտեսնեք, ինչ կատաստրոֆիկ վիճակ է Երևան քաղաքի տրանսպորտի հետ կապված։

Հիմա ինչու եմ եկել այստեղ, եկել եմ օգնեմ, որ քաղաքապետը, եթե այդպես կարելի է ասել, իր տված խոստումը կատարի։ Ասում էր՝ ասեք կանենք, մարդիկ ասում են, բայց բարդ բան են ասում, դժվար բան են ասում, ասում ենք գետինը մտնեք, որովհետև տրանսպորտը այս վիճակում է, դժվար է, բայց խոստացել եք, գնացեք ու արեք»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Մի ջղայնացեք, պարոն Ավետիսյան, մնացեք Ազգային ժողովի խոսքի էթիկայի կանոնների մեջ»։