Ձեր կրթության նախարարությունը հրապարակային ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները. Գեղամ Մանուկյան

Մանրամասներ
Գեղամ Մանուկյան

Ձեր կրթության նախարարությունը հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ հաճախել է իր դպրոց և հայտնաբերել, որ այնտեղում նախկինում ձևավորված հերոսների անկյունը նորանշանակ տնօրենը հանել է, որտեղ եղել են 8 նահատակի լուսանկար։

«Էն օրն էլ ձեր վարչապետը կառավարության նիստին մի շատ հիմար պատճառով գեներալ Սմբատ Գրիգորյանի հուշատախտակ բացելու պատճառով սկսեց ասել՝ էդ ի՞նչ լսարաններ եք կոչում, պետք է հանենք: Դա է ողբերգությունը:

Այսօր Ջերմուկի մի մասն օկուպացված է, ձեր վարչապետը, ձեր ՊՆ նախարարը, ձեր ԱԳ նախարարը, որ թութակի պես սուվերեն տարածքներն են, բայց դա պետք է հետ բերենք միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Դա մեր Ջերմուկն է»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները այստեղ նստածներից շատերի ապրած 30-34 տարվա կյանքը պարզապես գողացել են։