Ջերմուկի տեղը գիտեք, չէ՞, ես բենզինի հարցը կլուծեմ, գնացեք հետ բերեք. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մեռաք ցույց անելով, էլ Բաղրամյանի վրա, էլ քաղաքով պտտվելով, էլ քայլելով, գալով, հետո քայլելով, հետ գնալով, հա, արեք, մեզ համար դա միայն օգուտ է։ Ինչքան դուք ցույց եք անում, այնքան մեր վարկանիշը բարձրանում է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Հենց ժողովուրդը մեզանից ինչ-որ սխալների պատճառով բացասական տպավորություն է ստանում կամ ինչ-որ բանի հետ համաձայն չի լինում, այսպես մի հատ նայում է ձեր կողմը, ասում է՝ մեղա քեզ, Տեր Աստված, այնուամենայնիվ ոչ։

Հանրայինի եթեր գնացիք գիշերվա կեսին հանրայինը եթեր տվեց Բագրատ Սրբազանին, Վազգեն Մանուկյանից ի՞նչ կա, անհանգստանում եմ շատ: Խի՞ չկա, Բագրատ Սրբազանը չկա:

Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, իհարկե, ցույցերի հետ կապված Հայաստանում որևիցե սահմանափակում չկա, ուղղակի ձեր խնդիրն այն է, որ դուք չեք հասկանում, որ երբ որ երկրում կա ընտրական մեխանիզմ, այդ դեպքում ցույց հանելը բավականին դժվար է, որովհետև մարդը գիտի, որ ինքը, եթե ուզում է փոփոխություն անի, հաջորդ ընտրություններին կանի։

Առաջ չկար այդ մեխանիզմը և 2000-2018 թվականներին դա բերեց այն ալիքին, որը տեղի ունեցավ»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա հերքեց Գեղամ Մանուկյանի պնդումը, թե դպրոցներից հանում են հերոսների անկյունները. «Ես պնդում եմ, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում: Մեր ԿԳՄՍ նախարարը նման բան չի ասել: Ինչ վերաբերում է  դոշ ծեծելուն՝ մտնենք Սասուն, ելնենք Մուշ, խնդրեմ, տեղն էլ գիտեք, ուղղություն էլ գիտեք, ինչի՞ չեք գնում: Փորձելո՞ւ եք, բարի ճանապարհ:

Հարգելիս հերիք է մեր ժողովրդի  տանենք, մատաղ անենք երազանքներին և թվացյալ, թվացյալ ինչ-որ հայրենիքներին։

Փաստ է, որ այո, ադրբեջանական զորքերի մի մասը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, բայց դուք և ես պատրաստ չենք հիմա հարձակվել և կռվով, զորքով, զենքով հետ բերել: Տեղը գիտեք, չէ՞, Ջերմուկի, ես բենզինի հարցը կլուծեմ, խնդրեմ, առաջ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: