Ամեն անգամ, երբ Տիգրան Աբրահամյանը գալիս է «Հայաստանի Հանրապետություն» թերթից տարբեր մեջբերումներ է կարդում, անկեղծ ասած, չեմ հասկանում, ում համար է դա ինքը անում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մամիջանյան Հայկի մասով որևիցե բան չեմ ուզում ասել, դե մարդու հենման կետը Բելառուսի նախագահն է, ի՞նչ ասեմ ես իրեն։ Հայաստանը չի գնալու այդ ճանապարհով և դա միանշանակ է, իսկ պարոն Վարդանյանին (նկատի ունի Աղվան Վարդանյանին-խմբ) հրավիրեցի, շնորհակալ եմ, որ հարգեցիք, եկաք, պարոն Վարդանյան, ուղղակի հարցազրույց տալուց պետք է ճիշտ խոսեք։ Պետք է չփորձեք ավելի լավը թվալ, քան իրականում կա, դուք իրականում էլ բավականին հաճելի անձնավորություն եք, պետք չի ավելի լավը թվալ:
Գեղամ Նազարյանին հանեցիք ձեր կուսակցությունից իմ հետ նկարվելու համար, դա առիթ հանդիսացավ:
Հետո ուրիշ բան ասեմ ձեզ, ինչի՞ աշխատանքի չեք գալիս, ուզում եմ հասկանալ, ինչի՞ չեք գալիս գնանք միջազգային հանդիպումների և ասեք, որ այսօրվա իշխանությունը շատ վատն է: Ինչի՞ չեք գալիս մեր երկիր այցելած, մեր Ազգային ժողով այցելած պաշտոնական հանդիպման, օրինակ Լեհաստանի նախագահի հետ, ինչի՞ չեք գալիս: Դրա բացատրությունը ո՞րն է, դրա բացատրությունը չկա։
Հիմա հարց եմ տալիս, աշխատելու եք թե չեք աշխատելու, ես վստահ եմ, որ դուք միայն, միայն խոսելու եք ու չեք աշխատելու»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
0Comments