Պարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան Վարդանյան

Մանրամասներ
աժ

Պարոն Սիմոնյա՛ն, ասացին, որ այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք, գիտե՞ք՝ ինչու, որովհետև ես ձեր մասին չեմ խոսում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Լավ, կմտածեմ»,– այսպես Վարդանյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Աղվան Վարդանյանը մոտեցել է իրեն և առաջարկել սրճել իր հետ ու մի քիչ զրուցել։

«Սեյրան Օհանյանն է մոտեցել ինձ ԱԺ խորհրդի նիստից հետո, ասել է՝ ես, իմիջայլոց, այս ինչ երկրի բարեկամանական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչո՞ւ չեք ներառում։ Աղվան Վարդանյանն ինձ մոտեցավ, ասաց՝ ե՞րբ ազատ կլինեք, գնանք իրար հետ նստենք, սրճենք, մի քիչ զրուցենք իրար հետ»,– նշեց Սիմոնյանը։