Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում

Մանրամասներ
վարորդ

Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից. վառելիքը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:

Գոյություն ունեցող կանոնների համաձայն` հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Վերջերս, սակայն, Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։

Վարորդները նաև դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են և չունեն հայերեն կրկնօրինակներ: